Կիևին զենք մատակարարողները պետք է իմանան, որ այդ զենքն օգտագործվում է երեխաների սպանության համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կուրսկի լողափին հասցված հարվածը։
«Թող Կիևի ռեժիմին զենք մատակարարողներն իմանան, թե ինչի համար է այն օգտագործվում՝ երեխաների սպանության համար», – գրել է Զախարովան Telegram–ի իր ալիքում։
Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի քաղաքային լողափին իրականացված հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է վեցի, այդ թվում՝ մեկ երեխա։