Լայնածավալ ծեծկռտուք է սպասվում 2026-ի ընտրությունների օրը 
copy image url

Լայնածավալ ծեծկռտուք է սպասվում 2026-ի ընտրությունների օրը 

Միտք Ներքին 8 ժամ առաջ - 09:25 09-07-2025
Ազգային ժողովի հուլիսի 8-ի նիստն ընդհատվեց ծեծկռտուքով: Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվից անցան բռունցքների: Անվտանգության աշխատակիցներին էլ չէր հաջողվում նրանց բաժանել: Պատգամավորական խմբերը տեղ-տեղ բռնկվում էին, հայհոյում, սպառնում ու հարվածում միմյանց։

Ի՞նչ օրինակ են ծառայում ժողովրդի ընտրյալները, և ի՞նչ շարունակություն կարող է ունենալ պատգամավորական ծեծկռտուքը։

Քաղաքական պայքարում կարող են լինել բախումներ։ Այս շարքում ամենատարածվածը պատգամավորների միջև ծեծկռտուքն է խորհրդարանի շենքում։ Ամենաողբերգականը՝ երբ ծեծկռտուքը դուրս է գալիս խորհրդարանից փողոց ու վերաճում քաղաքացիական բախումների։ Այս առումով մտահոգիչ է այն, թե Նիկոլ Փաշինյանի աջակիցների և խորհրդարանական ընդդիմադիրների ծեծկռտուքը կարո՞ղ է դուրս գալ փողոց, ընդգրկելով ժողովրդին։

Կայացման փուլում գտնվող կուսակցությունները ինքնահաստատման խնդիր ունեն։ Այս պարագայում ծեծկռտուքը միջոց է, որով նրանք փորձում են ապացուցել, որ հավատարիմ են իրենց սկզբունքներին, գաղափարներին, պատրաստ են դրանց համար նույնիսկ ձեռնամարտի բռնվել։ Արդեն կայացած ուժերը նման խնդիր չունեն։

Օրինակ՝ բրիտանական պառլամենտում շատ հաճախ թեժ քննարկումներ են լինում, սակայն այնտեղ ծեծկռտուք շատ հազվադեպ է լինում։ Պատգամավորներն իրենց մեջ կուտակված բացասական լիցքերը պարպում են սեղանին հարվածելով։ Ոչ ոք կռիվ չի սարքում, դիմացինի արժանապատվությունն ու ինքնասիրությունը չի վիրավորում, չի հայհոյում, չի սպառնում վիզը պոկել ու նման վայրենի բաներ։ Երբ պատգամավորները շատ են վրդովվում ընդդիմախոսների խոսքերից, ապա ավելի տևական են հարվածում սեղաններին։ Այս հին ավանդույթի շնորհիվ բրիտանացի քաղաքական գործիչները շրջանցում են ծեծկռտուքի, միմյանց հայհոյելու ամոթալի տեսարանները, ժողովուրդը նրանցից վատ օրինակ չի վերցնում, չի այլասերվում, չեն ստեղծվում հասարակության այլասերման, քաղաքացիական պատերազմի և հեղափոխության ռիսկեր։

ՀՀ քաղաքական ուժերը դեռ ձևավորման փուլում են, պատկերավոր ասած՝ ծառերի վրա։ Քաղաքական ավանդույթներ չկան։ Եթե կան էլ, ապա դրանք մեծ մասամբ բացասական են։ Եվ դրանիցից մեկը խորհրդարանում ծեծկռտուքներ անելն է։ Որոշ քննադատների կարծիքով՝ ծեծկռտուքի պատճառը գաղափարների, ծրագրերի, արժեքների բացակայությունն է։ Պատգամավորները չեն կարողանում հոդաբաշխ ներկայացնել իրենց ասելիքը։ Ու ստիպված անցնում են հայհոյանքի ու ձեռնամարտի։

Մյուս կողմից սա ցույց է տալիս ՔՊ-ականների և նրանց ընդդիմախոսների քաղաքական դաստիարակության պակասը։ Այսինքն՝ պատգամավորը չի գիտակցում, որ ընտրյալ է, օրինակելի։ Նրա անպարկեշտ վարքը կարող է ընդօրինակվել ժողովրդի կողմից։ Եվ ԱԺ-ում սկսված ծեծկտուքը կարող է արձագանք ստանալ դրսում, տարածվել ու վերածվել աղետի։

Այս առումով՝ հիմնավոր մտահոգություն կա։ ՔՊ-ն 2026-ի քարոզարշավում շատ ասելիք չունի։ Ո՛չ նոր գաղափար կա, ո՛չ նոր ծրագիր, ո՛չ ասելիք։ Փոխարենն ավելացել են ագրեսիվ հռետորաբանությունը, ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները, հայհոյախոսությունը և այլն։ Այս ամենը հաշվի առնելով հիմնավոր մտահոգույթուն կա, որ 2026-ի ընտրությունները նույնպես ուղեկցվելու են ՔՊ-ականների և ընտրախախտումները կանխելու փորձեր անողների միջև ծեծկռտուքներով։ Օրինակ՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը հուլիսի 8-ին սպառնում էր գործընկերոջ վիզը պոկել, ի՞նչ է անելւ 2026-ի ընտրությունների օրը։ Պարզ է՝ ծեծկռտուք է հրահրելու այն տեղամասերում, որտեղ ՔՊ-ն պարտվում է։ Իսկ հաշվի առնելով այն, թե ինչքան շատ են լինելու այդպիսի տեղամասերը, ապա կանխատեսելի է, որ ՔՊ-ի 2026-ի ընտրությունների օրը կիրառվելիք մարտավարությունը լինելու է ծեծկռտուքը։

Կարճ ասած՝ հուլիսի 8-ին ՔՊ-ն մարզվում էր, պատրաստվում 2026-ի լայնամասշտաբ ծեծկռտուքին։ Այսպիսի զորավարժություններ առաջիկայում էլի են անցկացնելու, որոնց ներգրավելու են հնարավորինս շատ պատգամավորների, վերջիններիս խոստանալով, որ ով ավելի բարձր հայհոյի ընդդիմախոսներին, ավելի ինքնամոռաց նետվի ծեծկռտուքի մեջ ու ավելի ուժեղ հարվածներ հասցնի, նրան բարձր պաշտոն կտան 2026-ից հետո։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան