Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 08-07-2025

Սկի պետք չի, որ թուրքի հետ սահմանը բացվի. հարցում՝ Ալավերդիում

2022 թվականի սկզբին մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց: Հայ և թուրք բանագնացները համաձայնություն էին ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու մասով: Այս տարվա մարտին Մարգարայի անցակետով հումանիտար օգնություն ուղարկվեց Սիրիա եւ սահմանը բացվեց 10 օրով: Սահմանի երկարաժամկետ բացման շուրջ բանակցությունները, նաեւ հանրային շրջանում քննարկումները դեռ շարունակվում են:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հայ-թուրքական սահմանը կբացվի»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

Քաղաքացիներից մեկն ասաց. մենք ցանկանում ենք հայ մնալ, սահմանի բացվելու դեպքում թուրքերը կլցվեն Հայաստան։

«Չէ, երևի։ Սահմանը չպետք է բացվի»,- պատասխանեց անցորդներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց