Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:05 07-07-2025

Անասուն պահելն ավելի հեշտ ա, քան ռեալիզացնելը. ջուջևանցի

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան եւ հարակից այլ գյուղերի անասնապահները տարվա այս շրջանում մոտակա սարատեղիներում են: Շատերը կյանքի մեծ մասն անցկացնում են սարերում՝ մեծ դժվարությամբ ու չարչարանքով արտադրելով կաթնամթերք ու մսամթերք: Սարատեղիներում չկա բջջային կապ, չկան կենցաղային բարվոք պայմաններ, սակայն գյուղացիները՝ հիմնականում մեծահասակները, դիմանում են: Բայց երիտասարդներն անասնապահությամբ զբաղվել, առավե եւս սար գնալ չեն ցանկանում:

Ապրիլից մինչեւ դեկտեմբեր Տավուշի սարատեղիներում աշխատանքը եռում է, այդպիսին է սարվորի կյանքը: Սակայն Մեծ դժվարությամբ ստեղծած, չարչարանքով պատրաստված կաթնամթերքը շատ հաճախ գնորդ չի ունենում: Ներկրված կաթի փոշուց պատրաստված ավելի մատչելի կաթնամթերքը դժվարացնում է գյուղացու արտադրանքի իրացումն ու հիասթափեցնում աշխատող, արարող մարդկանց:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ