Արտաքին 1 տարի առաջ - 20:11 06-07-2025

BRICS-ը տնտեսության ոլորտում զգալիորեն գերազանցում է G7-ին․ Պուտին

BRICS-ը տնտեսության ոլորտում զգալիորեն գերազանցում է G7-ին, որտեղ ընդհանուր ՀՆԱ-ն, ըստ 2025 թվականի տվյալների, իրականում մեկ քառորդով ցածր է։ BRICS գագաթնաժողովի գլխավոր լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին նա մասնակցում է տեսակապի միջոցով։

«BRICS երկրները կազմում են ոչ միայն Երկրի ցամաքային տարածքի մեկ երրորդը և մոլորակի բնակչության գրեթե կեսը, այլև համաշխարհային տնտեսության 40%-ը, իսկ ՀՆԱ-ն արդեն հասել է 77 տրիլիոն դոլարի՝ սա Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տվյալների համաձայն է։

Ի դեպ, այս ցուցանիշով BRICS-ը զգալիորեն գերազանցում է որոշ այլ միավորումների, այդ թվում՝ «G7»-ին»,- նշել է ՌԴ նախագահը։

«Գլխավորն այն է, որ BRICS երկրները շարունակում են խորացնել համագործակցությունը քաղաքականության և անվտանգության, տնտեսության և ֆինանսների, մշակութային և հումանիտար կապերի հիմնական ոլորտներում», – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ այսօր միավորումը, որն արդեն զգալիորեն ընդլայնվել է և ներառում է Եվրասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունները, ունի իսկապես հսկայական քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մարդկային ներուժ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում