Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 11 ամիս առաջ - 11:32 05-07-2025

Ռոբոտը երեխայի հետ զբոսնում է, մինչ հայրը ձուկ է որսում

Չինաստանի Գուանդուն նահանգում նկարահանվել է մարդանման ռոբոտ Unitree-ն, որը մանկասայլակով զբոսանքի է տանում փոքրիկին ափամերձ գոտում, մինչ նրա հայրը զբաղված է ձկնորսությամբ։

Տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և առաջացնելով բուռն քննարկումներ ռոբոտների օգտագործման էթիկայի, անվտանգության և ապագայի վերաբերյալ։