Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 11 ամիս առաջ - 11:19 05-07-2025

Ուսուցչուհին գուլպան փաթաթել է երեխայի պարանոցին․ սարսափելի դեպք մանկապարտեզում

ՌԴ Բարնաուլ քաղաքում մասնավոր մանկապարտեզի ուսուցչուհին փորձել է խեղդել երեխային մյուս երեխաների աչքի առաջ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Տեղական տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես է կինը գուլպան փաթաթում տղայի պարանոցին, այնուհետև թափահարում ու քարշ տալիս։

Երեխան ստացել է փափուկ հյուսվածքների վնասվածք, սկսել է շնչահեղձ լինել ու հազալ։

Ալթայի երկրամասի քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։