Այս ճանապարհորդությունն անցավ լիակատար անվտանգությամբ․ Իրանի նախագահ
copy image url

Այս ճանապարհորդությունն անցավ լիակատար անվտանգությամբ․ Իրանի նախագահ

Արտաքին 2 ժամ առաջ - 10:49 05-07-2025
Ոմանք ասում էին, որ այս ճանապարհորդությունը կարող է լի լինել վտանգներով կամ ճանապարհին կարող են խնդիրներ լինել։ Բայց, փառք Աստծո, ինչպես մեր մեկնումն անցավ առանց որևէ խնդրի, այնպես էլ մեր վերադարձը անցավ լիակատար խաղաղությամբ և անվտանգությամբ։

Այս մասին օկուպացված Արցախից Իրան ժամանելուն պես հայտարարել է Իրանի նախագահ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա նաև նշել է, որ Էրդողանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և ներառել է ինչպես տնտեսական հարցեր, այնպես էլ Իսրայելի կողմից ագրեսիայի քննարկում:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը բացահայտ դատապարտել Է Թել Ավիվի գործողությունները, և կողմերը խորհրդակցություններ են անցկացրել հետագա դիվանագիտական քայլերի շուրջ:

Խոսելով Ալիևի հետ հանդիպման մասի ՝ Իրանի ղեկավարը նշել է, որ հանդիպումն անցել է «դրական և բարեկամական մթնոլորտում»:

Հիշեցնենք, որ Իրանի նախորդ նախագահը զոհվել է ավիավթարից նույն ճանապարհին։