Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 11 ամիս առաջ - 10:02 05-07-2025

Եղանակային ապոկալիպսիս Սանկտ Պետերբուրգում. աղետալի ջրհեղեղ է սպասվում

Սանկտ Պետերբուրգում սպասվում է 160 տարվա մեջ ամենամեծ հուլիսյան ջրհեղեղը։

Ֆիննական ծոցից նկատվում են հսկա մութ ամպեր․ օդերևութաբանները նախազգուշացնում են առաջիկա օրերին Սանկտ Պետերբուրգին սպասվող աղետալի ջրհեղեղի մասին։

Նևա գետում ջրի մակարդակը կարող է բարձրանալ մինչև երկու մետր, իսկ քաղաքի ջրանցքներում՝ մինչև մեկուկես մետր։ Սա կարող է դառնալ վերջին 160 տարվա ամենախոշոր հուլիսյան ջրհեղեղը։