Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:36 04-07-2025

ՌՈ աշխատակիցները 2011-2016թթ․ մշտական ծառայություն են իրականացրել Սեյրան Օհանյանի առանձնատան մոտ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է միջնորդագիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար:

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց գլխավոր դատախազին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք կա մտավախություն, որ այս պարագայում էլ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճվի և արդարադատություն չիրականացվի վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով։ Գլխավոր Դատախազը մանրամասներ ներկայացրեց․ «2010-2015թթ իրականացվել է հողազավթումն ու ինքնակամ կառուցումը։ 2011-2016թթ ՌՈ աշխատակիցները մշտական հերթափոխով ծառայություն են իրականացրել առանձնատան մոտ։ Սեյրան Օհանյանը նշել է, որ ամառանոցը պարբերաբար օգտագործվում է, սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, շինարարական աշխատանքներն իրականացվել են իր միջոցներով։ Օհանյանը հրաժարվել է պատասխանել, թե ում է պատկանում ամառանոցը։ Վաղեմության ժամկետի վերաբերյալ՝ ո՛չ, Սեյրան Օհանյանի մասով չի անցել, քանի որ փողերի լվացման մեղադրանք կա»,- ասաց Վարդապետյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը