Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 03-07-2025

ՄԻՊ-ը Նիկոլի աշխատողն է, դրա համար էլ նրան հայհոյախառն գրառումների համար չի պատժում․ հարցում

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ։

Հայտարարությունում ասվում է. «Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։ Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։ Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետևյալ առանցքային հիմնադրույթները՝ կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեև կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների և կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս և զանազան կրոնների, աղանդների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք և անկողմնակալ։

ՄԻՊ-ի հայտարարությունից ելնելով հարց է առաջանում, թե ինչո՞ւ է եկեղեցականների խոսքը դատապարտելի և նկատելի, իսկ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ հայհոյախառն գրառումները՝ ոչ։

Oragir.News-ը այսօր շրջել է Երևանի փողոցներով և փորձել գտնել այս հարցի պատասխանը։

Հարցվածներից շատերը դժվարացան պատասխանել։

«Չեն նկատում և դատապարտում, որովհետև իրենց թիմից են»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«ՄԻՊ-ը ժողովրդի վրա է ուժը գործադրում, բայց իր ղեկավարներին ոչինչ չի ասում։ Պարզ է, որ Փաշինյանին տույժի չի ենթարկի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան