Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:25 03-07-2025

Դառել ենք «կամիկաձե». տավուշցի վարորդը՝ ջրհեղեղից վթարային դարձած կամրջի մասին

Լոռու եւ Տավուշի մարզերում նախորդ տարվա մայիսիյան ջրհեղեղից հետո Այրում կայարանի բնակիչները երթեւեկում են խիստ վթարային կամրջով: Կամրջի հիմքերը քանդված են, բետոնե պանելները թեքված, կամրջի վրա առկա են ճեղքեր, անցքեր: Պաշտոնապես կամրջով երթեւեկությունն արգելված է եւ այն աղետից տուժած Տավուշի միակ կամուրջն է, որը Այրում կայարանը կապում է Մ6 միջպետական ճանապարհին:

Այրում բնակիչներն արդեն մեկ տարի իրենց խնդրի մասին բարձրաձայնում են, սակայն արդյունք չկա: Բնակիչների ահազանգից հետո, Oragir.News-ը եւս անդրադարձել է խնդրին, սակայն Այրումի վարչական կենտրոնից նախորդ անգամ տեղեկացրել էին, որ կամուրջը պատկանում է ՏԿԵՆ-ին եւ համայնքում տեղյակ չեն դրա հիմնանորոգման ժամկետների մասին: Այնինչ Այրում կայարանը Հայաստանի հյուսիսի վերջին կայարանն է, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, բացի այդ ունի 50 տնտեսություն եւ մոտ 200 բնակիչ, որոնք ամեն օր անցնում են վթարային կամրջով:

Թեեւ աղետից հետո կայարանի բնակելի հատվածից բավականին հեռու՝ նախկին պահածոների գործարանի երկար տարիներ չգործող երկաթգծային կամուրջը վերափոխվեց, որը ծառայում է նաեւ տեղացիներին, սակայն բացի այն, որ բնակավայրից բավականին հեռու է, նաեւ անցնում է մասնավոր ընկերության տարածքով, որը եւս անվտանգ չէ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին