«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակելու են ռեպրեսիաները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ: Նրանք ոչ միայն շարունակում են կեղտոտ քարոզը Վեհափառի և սրբազան հայրերի դեմ, այլև քայլեր են սկսել` նրանց շրջապատի միջոցով ճնշումներ գործադրելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ու թիմը որոշել են, որ այլևս «մեղմ» չեն լինելու որևէ մեկի հանդեպ` քաղաքական ուժերից մինչև հոգևորականներ. ովքեր դեմ կխոսեն իշխանություններին՝ նրանք կպատժվեն, ընդհուպ` կբանտարկվեն:
Իշխանական վերնախավում համոզված են, որ իրենց պլանավորած «օպերացիան» չի ձախողվելու եւ այն, ինչ նախաձեռնել են իրականացնել Վեհափառի դեմ, առաջիկայում հանգուցալուծում ստանալու է:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցներին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուտով ճնշումներն ավելի են ուժեղանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ: Նոր հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ կլինեն առաջիկայում ընդդիմախոսների, այլակարծություն ունեցողների նկատմամբ»։