Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որը կանանց պարտավորեցնում է 18 տարեկանը լրանալուց հետո գրանցվել զինվորական ծառայության և, անհրաժեշտության դեպքում, ծառայել զինված ուժերում տղամարդկանց հետ հավասար հիմունքներով։
Նշվում է, որ այս միջոցառումն ընդունվել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից Եվրոպայում անվտանգության սպառնալիքների աճի պայմաններում պաշտպանական ծախսերը մեծացնելու պարտավորությունների շրջանակներում։
Նախկինում կանայք կարող էին ծառայել միայն կամավոր։