Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 02-07-2025

Ձմեռն են ասֆալտ արել, ուզեիր ի՞նչ ըլի. ալավերդցին՝ անորակ ճանապարհաշինության մասին

Ալավերդու այսպես կոչված Թուրքմենական թաղամասի ճանապարհը բնակիչների տարիների դժգոհություններից հետո հիմնանորոգվեց երեք տարի առաջ: Սակայն ընդամենը մեկ տարի անց, տարբեր հատվածներում ճանապարհը կրկին քանդվեց ու կարկատաններով վերանորոգվեց: Հետո պարզվեց, որ նորոգման կարիք ունեն ճանապարհի տակ մնացած ջրատար ու կոյուղատար խողովակները: Ջրի վթարի հեռացման համար «Վեոլիա ջուր» ընկերության Ալավերդու տեղամասի մասնագետները քանդել են հիմնանորոգված ճանապարհն ու այդպես էլ թողել:

Թաղամասի բնակիչների խոսքով՝ ի սկզբանե կատարած աշխատանքն անորակ է եղել, քանի որ ասֆալտի շերտը տեղադրվել է ձմռանը՝ դեկտեմբերին: Երկար տարիներ բնակիչները սպասել են այս ճանապարհի հիմնանորոգմանը, իսկ հիմա արձանագրում են՝ մեկ-երկու տարի անց ճանապարհը կրկին անանցանելի կլինի:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին