Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 14-05-2025

Ղեկավար պտի ըլի, ղեկավար չկա. ալավերդցի

Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի կենտրոնական հրապարակով արդեն մի քանի օր է՝ կոյուղաջրեր են հոսում: Երթեւեկող մեքենաների վարորդներն անկախ իրենցից կոյուղաջրերի շիթերը լցնում են անցորդների վրա: Սարահարթի հրապարակով են անցնում Սանահինի վանական համալիր տանող հարյուրավոր զբոսաշջների մեքենաները, այս ճանապարհով են երեխաները գնում դպրոց ու մանկապարտեզ ու տեղ են հասնում կոյուղաջրերի մեջ կորած:

Կոյուղաջրերը Սարահարթի հրապարակ են հասնում Օսիպյան փողոցից, որի բազմաբնակարան շենքերից մեկի մոտ գտնվող դիտահարում է տեղի ունեցել վթարը: «Վեոլիա ջուր» ընկերության վթարավերացման աշխատանքները կարճ ժամանակով են լուծում խնդիրը: Իսկ ալավերդցիները ստիպված են լինում հանդուրժել հակասանիտարական վիճակն ու գարշահոտությունը ու նշում են, որ քաղաքը բարձիթողի վիճակում է, չկան մտահոգ՝ մարդկանց խնդիրներով ապրող ղեկավարներ:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին