Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 01-07-2025

Խռխռալով ապրում ենք, իշխանությանը ոնց վստահենք. հարցում՝ Ալավերդիում

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վստահո՞ւմ եք Հայաստանի ներկայիս իշխանություններին, և եթե այո, ապա՝ ինչո՞ւ»:

«Չի կարում էս ժողովրդին պահի, ո՞նց վստահենք»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Հարցման մասնակիցների մի մասը նշում էր, որ անկախ ամեն ինչից իշխանություններին վստահում է, սակայն դժվարանում էին պատասխանել, թե ինչու:

Հարցման մասնակցած քաղաքացիների մի մասի կարծիքով էլ՝ իշխանությունները մարդկանց խաբել են, ինչի արդյունքում հիմա հիասթափված են: Շատերն էլ խուսափում էին հարցին պատասխանելուց:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց. «Ես անձամբ եմ ներկա եղել Արցախում Փաշինյանի ելույթին, երբ ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ո՞ւմն է Արցախը, դրանից հետո ինչպե՞ս վստահեմ իշխանությանը»:

Ալավերդցիներից շատերն էլ հարցը լսելուց հետո պարզապես հեռանում էին՝ չցանկանալով պատասխանել կոնկրետ տվյալ հարցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով