Ներքին 4 տարի առաջ - 13:53 05-09-2022

Մեղավո՞ր ենք, որ ծնվել ենք, ապրում ենք. «Հաղթանակ» թաղամասի բնակիչ

Այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:

Նրանք նշում են, որ իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները:

«Հարկ եմ գնում, որ մուծեմ, ասում են դու չես կարող մուծել գնա քաղաքապետարան, եկել եմ՝ ոչ մի դրական պատասխան։Դիմում եմ գրել ներկայացրել քաղաքապետարան ոչ մի պատասխան չստացա, պատասխանն եկել է մերժված, ինչի՞ համար մենք չգիտենք։ Մեղավոր ենք, որ ծնվել ենք ապրում ենք, թե Հայաստանում ենք ապրում մեղավոր ենք։ Իմ երեխաները գնացել են դրսում են, վաղն էլ ես գնամ էտ են ուզում»,- այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով