Ավելին 11 ամիս առաջ - 12:04 01-07-2025

Շերեմետևոյում վիրավորված տղան դուրս է եկել կոմայից

Շերեմետևո օդանավակայանում վնասվածքներ ստացած տղան գիտակցության է եկել և այժմ ինքնուրույն շնչում է։ «Shot»-ի փոխանցմամբ՝ երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներն արդեն նշում են դրական դինամիկա։

Նրա վիճակը կայուն է, և առաջիկայում նախատեսվում է տեղափոխել նրան սովորական բաժանմունք։ Բժիշկների գնահատմամբ՝ լիարժեք վերականգնումը կարող է տևել շուրջ երկու ամիս։