Ուղիղ եթեր

Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում, իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան, որի մթնոլորտը, ըստ փորձագետների եւ կուլիսային աղբյուրների, լարված ու բուռն կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ազատել թե՛ մտքերը, թե՛ ձեռքերը՝ բառացիորեն, եւ կտրուկ ու անմիջապես հակադարձել յուրաքանչյուր ընդդիմադիր ելույթի, որը կհնչի նիստի ընթացքում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին: Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել է, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին: Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել է, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային, հայամետ ուժերը միակամ են՝ ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության: Սա, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ-ն, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել «իրենով անել», Կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու-հնազանդ կլինի այն ամենի հանդեպ, ինչ անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը: Այդ ճանապարհին նա փորձում է մի կողմից՝ պառակտում մտցնել Եկեղեցում, մյուս կողմից՝ գտնել «աբիժնիկներ», որոնք այս կամ այն պատճառով նեղացած են Կաթողիկոսից: «Աբիժնիկներ» գտնելու հարցում Փաշինյանը արտաքուստ հաջողել է. նա գտել է 2-3 նախկին եկեղեցականների, որոնք ժամանակին կարգալույծ են եղել (դրանցից մեկը՝ նույնիսկ երկու անգամ) տարբեր պատճառներով, ու հիմա նրանց իշխանական մի լրատվամիջոցից մյուսն են «պտտեցնում», որ վարկաբեկեն Կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան եկեղեցականների: Ավելին, այդ քարոզչությանը միացել է նաև Հ1-ը: Ճիշտ է, նման հարցազրույցներից հետո շատ արագ բացահայտվում են կարգալույծների ստերը, սակայն Փաշինյանի համար դա ի՞նչ է որ, կարևորը աղմուկն է:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է Հայաստանյայց եկեղեցին, սրբազաններ, հայտնի գործարար, ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել, ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում չէ: Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում` Հունաստանում, հանգստանում է եւ թիմի հետ շփվում է օնլայն եղանակով: «Հայաստան» դաշինքի անդամները, որպես կանոն, հրաժարվում են նման հարցերի պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում: Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միայն այն, որ նա երկրում չէ:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են