Արտաքին 1 տարի առաջ - 18:22 29-06-2025

Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա

Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, որը պետք է կայանար Մոսկվայում։ Այս մասին Report ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել են Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Այցի չեղարկման պատճառն այն ցուցադրական, նպատակային սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները Եկատերինբուրգում առանց դատի և քննության իրականացրել են ադրբեջանցիների դեմ, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»,- գրում է ադրբեջանական ԶԼՄ-ն։

Ավելի վաղ Е1.ru ռուսաստանյան ԶԼՄ-ն հայտնել էր 10 ադրբեջանցիների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են մի քանի սպանությունների և մահափորձերի համար պատասխանատու հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ։

Ուժայինների շուրջկալման ժամանակ նրանցից մեկը մահացել է։

Այսօր հայտնի է դարձել, որ կասկածյալ մի քանի ադրբեջանցիների կալանավորել են։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին