Արտաքին 1 տարի առաջ - 20:12 27-06-2025

Ռուսաստանը հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին. ՌԴ ԱԳՆ 

Ռուսաստանը հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին, հայտնել են այդ երկրի ԱԳՆ-ից:

Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցում և նրա հոգևոր կենտրոն Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Էջմիածնում գտնվող նրա հոգևոր կենտրոնի շուրջ», - նշել են արտաքին քաղաքական ​գերատեսչությունում։

«Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք մեզ համար բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրինականության և կայուն զարգացման ապահովմամբ։

Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում կիրառել ժողովրդավարական արժեքները, հավատացյալների զգացմունքների նկատմամբ հարգալից լինել և հետևել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված կրոնական ազատության սկզբունքներին նվիրվածությանը», - ասել են ՌԴ ԱԳՆ-ում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին