Արտաքին 4 տարի առաջ - 22:16 27-10-2021

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանն անդրադարձել է հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ կատարած այցին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Երեկ Ադրբեջանում էի և մասնակցում էի Ֆիզուլիում 8 ամսում կառուցված օդանավակայանի բացմանը, որի աշխատանքներին մասնակցել է 12 թուրքական ընկերություն: Այնտեղ «խելացի գյուղատնտեսության» ուղղությամբ արված նախագծերի բացումն արեցինք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանում այլ զարգացում կա. ալլահի կամքով, Ֆիզուլիից մինչև Ստամբուլ շարժ կլինի: Այս պահին այդ ճանապարհների կառուցման աշխատանքները մեծ տեմպով շարունակվում են՝ մի կողմից երկաթուղու, մյուս կողմից մայրուղու»։

Էրդողանը համոզված է, որ Ղարաբաղն ու հատկապես Շուշին զբոսաշրջության ոլորտում էլ մեծ հաջողության են հասնելու։ Նաև նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում լավ քայլեր են կատարվում, որոնց շարքում են հայերի տեղադրած ականների վնասազերծումը և ականազերծումից հետո տարածքներն ամբողջությամբ գյուղատնտեսական նշանակության վերածելը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա