Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 21:59 19-09-2023

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել և անդրադարձել Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ պատմական հնարավորություն են ստացել Հարավային Կովկասում իբր խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու ճանապարհին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման գործում»։

Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ արդեն բոլորն ընդունում են, որ Ղարաբաղը «ադրբեջանական հող է» և դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք ընդունելի չի լինելու իրենց համար։

«Բոլորի՝ ներառյալ հայերի՝ Ադրբեջանի տարածքներում խաղաղության մեջ, կողք-կողքի ապրելը մեր առաջնային նպատակը պիտի լինի։ Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին։ Գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում