Ներքին 1 տարի առաջ - 19:43 27-06-2025

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից Վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը

Հայ Ազգային Կոնգրեսը կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին և վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգևոր ժառանգությունը։

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը. հայտարարություն

Նման գործողությունները ոչ միայն խախտում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու և պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում մեր ժողովրդի միասնությանը՝ հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է:

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում

✔️Անհապաղ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները:
✔️Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը:
✔️Զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:
✔️Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և նրա սրբավայրերի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ