Ավելին 1 տարի առաջ - 15:22 27-06-2025

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել «Twitter-ի մարդասպանը»

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 34-ամյա Տակահիրո Շիրայշին, որը հայտնի է որպես «Twitter-ի մարդասպան»։ Նա դատապարտվել էր ինը մարդու՝ հիմնականում երիտասարդ աղջիկների սպանության համար, որոնց գտել էր սոցիալական ցանցերում։ Զոհերը հուսահատ կամ ինքնասպանության հակումներով մարդիկ էին, որոնց Շիրայշին հրավիրել էր իր տուն, ապա խեղդամահ արել և մասնատել։

Հանցագործությունները տեղի էին ունեցել 2017 թվականին, իսկ Շիրայշին մահապատժի էր դատապարտվել 2020-ին։ Սակայն Ճապոնիայում մահապատիժներն ի կատար են ածվում միայն արդարադատության նախարարի հատուկ հրամանով, որը ստորագրվում է երկարատև իրավական վերլուծությունից հետո։

Սա առաջին մահապատիժն է, որ իրականացվել է 2022-ից հետո, և առաջինը՝ վարչապետ Շիգերու Իշիբայի կառավարության արդարադատության նոր նախարարի կողմից։ Վերջինս հայտարարել է, որ հանցագործի դրդապատճառները եղել են «մաքուր եսասիրական», իսկ սպանությունները՝ «հասարակությանն ապշեցնող»։

Պաշտոնական տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 105 մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ