Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 00:08 27-06-2025

Պայթյուն և հրդեհ՝ Բաքվում

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ալով» գործարանում պայթյուն է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ դեպքի վայր են կանչվել արտակարգ ծառայություններ։ Տուժածների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:

Երկրի պաշտպանական գերատեսչությունը հերքել է, թե պայթյունը տեղի է ունեցել իր տարածքում. պայթյունը տեղի է ունեցել ոչ թե ՊՆ գործարանում, այլ՝ կինոստուդիայի տարածքում։

Պայթել են ֆիլմի նկարահանումների համար օգտագործվող պիրոտեխնիկական միջոցները։ Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։