Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:28 26-06-2025

«Պարադիս» հանդիսությունների սրահի խոհանոցում ծագած վիճաբանությունը բակում վերածվել է ծեծկռտուքի․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Պարադիս» հանդիսությունների սրահում վիճաբանություն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում նշված հանդիսությունների սրահի աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչիկ Ն․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Բենիամին Բ․-ն և 34-ամյա Դավիթ Ս․-ն հանդիսությունների սրահի խոհանոցում վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և խափանել նշված հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այնուհետև վիճաբանությունը շարունակվել է սրահի բակում, որտեղ վիճաբանությանը միջամտել է Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Գրիգոր Հ․-ն, որի ժամանակ Խաչիկ Ն․-ն և Գրիգոր Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչն էլ ուղեկցվել է հայհոյանքներով, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, իրենց գործողություններով խոչընդոտելով այլ անձանց ազատ տեղաշարժը։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց