Ներքին 7 ամիս առաջ - 09:54 12-03-2026

Փարաքարում գործող բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

Մարտի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար համայնքի Թումանյան 1 հասցեում գտնվող «Լիանա Գարդեն Հոլ»-ի դիմացի բենզալցակայանի վրա հարձակվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ժամը 19։00-ի սահմաններում նախկին տարաձայնությունները պարզաբանելու համար վերը նշված հասցեի բենզալցակայան են եկել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հրաչիկ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 48-ամյա Նվեր Ա․-ն, 22-ամյա Կարեն Գ․-ն և դեպքի մյուս մասնակից, Երևանի բնակիչ 35-ամյա Մխիթար Դ․-ն, ովքեր ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ, քաշքշել են և հնչեցրել են հայհոյանքներ, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սարգիս Տ․-ն հրելով դուրս է հանել տարածքից Հրաչիկ Հ․-ին, Նվեր Ա․-ին, Կարեն Գ․-ին և Մխիթար Դ․-ին, որի ժամանակ ստացել է ֆիզիկական ցավ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի