Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 25-06-2025

Շատ վիրավորական է, որ Նիկոլը Գարեգին Բ-ին ասում է Կտրիճ Ներսիսյան․ հարցում

Տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցին, հոգևորականներին ու նաև Վեհափառին։ Նրանց մասին խոսելիս օգտագործում է նաև հայհոյախառն արտահայտություններ։ Հատկանշանական է, որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին երկրորդին դիմում է Վեհափառի ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ համար վիրավորակա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Երկրորդին ասում է Կտրիճ Ներսիսյան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ բանկանաբար դա վիրավորական է, որոշներն էլ ասացին, որ չեն սիրում կաթողիկոսին։

«Իհարկե վիրավորական ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակը շրիշակից ցածր է։ «Այս ամենն իրական պրովակացիա է, նրա բառապաշարը ցույց է տալիս իր անդաստիարակությունը։ Նա պլենտուսից ցածր մակարդակ ունի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա վիրավորական չէ իր համար, քանի որ ինքը կաթողիկոսին չի հարգում։ «Ոչ, քանի որ ես կաթողիկոսիին չեմ հարգում»,- ասաց նա։

«Շատ վիրավորական է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով