Ներքին 1 տարի առաջ - 13:07 25-06-2025

Ֆասթ Բանկը ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիր

Ֆասթ Բանկին Audit Service & Certification միջազգային ընկերության կողմից շնորհվել է ISO 37301:2021 ստանդարտի համապատասխանության հավաստագիր։ Վկայագիրը փաստում է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System), ինչպես նաև դրա պահպանման ու արդյունավետ աշխատանքի առկայությունը։

Ֆասթ Բանկի համապատասխանության մասնագետ Վարդուհի Կարապետյանն ասել է․ «Սա ևս մեկ քայլ առաջ է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգն ամրապնդելու ուղղությամբ։ Մեզ համար առաջնային է բանկային համակարգում թափանցիկության և պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը, քանի որ հավատացած ենք՝ վստահության վրա հիմնված հարաբերություններն են կայուն ֆինանսական համակարգի հիմք»։

Վկայագիրը ձեռք բերելու համար Ֆասթ Բանկն անցել է հավաստագրման՝ բացերի ստուգման, ներքին և արտաքին աուդիտի ողջ գործընթացը։ Ձեռք բերելով միջազգային համապատասխանության հավաստագիր՝ Բանկը վերահաստատում է իր հաճախորդների նկատմամբ թափանցիկ, կարգապահ և վստահելի գործելաոճը։ ISO 37301 ստանդարտը գնահատում է կազմակերպության բարեվարքության մշակույթը, ներքին վերահսկողական մեխանիզմները և իրավական, էթիկական պահանջներին համապատասխան գործունեությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»