Ներքին 1 տարի առաջ - 21:51 23-09-2025

Արցախից բռնի տեղահանված 2771 ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, իրացվել է 890-ը

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ հավաստագիր է ստացել 2771 ընտանիք, որից 890-ը իրացված է։

Իրացված հավաստագրերից 193-ը իրացվել է Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։

Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025 թվականին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 միլիարդ 290 միլիոն դրամ։

«Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակում պետական բյուջեից շուրջ 352 մլն դրամ ուղղվել է հիփոթեքային վարկերի ամսական մարումներին, 3-րդ բաղադրիչի շրջանակում շուրջ 732 մլն դրամ ուղղվել է գործող հիփոթեքային վարկերի մարմանը, դրական մնացորդի իրացման շրջանակում շուրջ 453 հազ. դրամ ուղղվել է վերանորոգման վարկերի ամսական մարումներին, շուրջ 168 մլն դրամ ուղղվել է կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, ինչպես նաև շուրջ 37 մլն դրամ ուղղվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարների փոխհատուցմանը»,- հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա