Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 25-06-2025

Ստահակների դեմ պայքարի պլանը

Իշխանության պահպանման ու 2026-ին վերարտադրման համար Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի պայքարը վճռական երանգ է ստանում։ Նրանց խիստ անհրաժեշտ է, որ մրցակիցները լինեն նախկինները վառ ռուսամետ դիրքորոշմամբ։ Ապօրինի գույքի բռնագրավման օրենքներով նախկիններին հալածելով, ստիպում են նրանց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Երևանի քաղաքապետարանը ևս նախկինների որս է հայտարարել դպրոց-մանկապարտեզների ապօրինի վաճառքի հետաքննության քողի տակ։ Նախկիններին հաղթելու բազմաթիվ փորձված գործիքներին հունիսի 24-ին ավելացավ ևս մեկը։

Նախ Ալեն Սիմոնյանն իր էջում հրապարակեց civic.am-ի ձեռք բերած «Ընդդիմության հեղաշրջման պլանը»։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց նույն բանը, կից գրելով. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»։

Ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը, որ ձախողվի ընդդիմության հեղաշրջման պլանը։

Փաշինյանի գրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանություններն արդեն ունեն «ստահակների» դեմ պայքարի պլան։ Եվ այն բաժանվում է մի քանի փուլերի։

Առաջին փուլով կլինեն համատարած ձերբակալություններ, բոլոր ցանկալի մրցակիցները կձերբակալվեն ու արագ բաց կթողնվեն, որ չհասցնեն վախենալ։ Այստեղ անհրաժեշտ է չանցնել սահմանը։ Հակառակ դեպքում կմնան միայնակ ընտրապայքարում, իսկ այդպիսի ընտրությունները չեն ճանաչի միջազգային գործընկերները։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր վարույթներ կհարուցեն։ Ուշադրության թիրախում կհայտնվեն նաև ակտիվությամբ աչքի ընկնողները, նրանց մի քանի անգամ բերման կենթարկեն, որ ընդգծեն իրենց ուշադրությունը։

Հաջորդ քայլով կփակեն նախկինների առավել ագրեսիվ ԹՎ-ները և տիկտոկյան էջերը։ Այստեղ ևս պետք է չկորցնեն սահմանի զգացողությունը, հակառակ պարագայում ՀՀ-ն խոսքի ազատության ինդեքսում կհայտնվի Հյուսիսային Կորեայի կողքին։

Հաջորդ փուլում հանրային մոբիլիզացիա կանեն, պատեհապաշտ, անդաստիարակ երիտասարդներից կկազմեն խունվեյբինների խմբեր, որոնք հիմնականում խուլիգանական արարքներ կանեն եկեղեցու սպասավորների, նախկինների դեմ։ Խունվեյբիններին կփորձեն նստացույցի նստեցնել կաթողիկոսի հրաժարականի պահանջով։

Հաջորդիվ կկազմակերպեն բախումներ։ Նախկինների խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կկիրառվի ոստիկանական բիրտ ուժ։ Ոստիկանները թիրախավորված հարվածներ կհասցնեն ցույցերի մասնակից հոգևորականներին։

Այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ից հետո կհայտարարի, որ ընդդիմության հեղաշրջման պլանը ձախողվել է։ Իշխանությունները չեզոքացրել են վտանգը, կանխել հեղաշրջման փորձը։ Եվ քանի որ քաղաքական համայնքում բոլորը կասկածում են, որ Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի հրապարակած «ընդդիմության հղաշրջման պլանը» իրական է, նրանք կգտնեն մի քանի հոգու, որոնք խոստովանական ցուցմունք կտան, թե ընդդիմության հեղաշրջման պլանը հորինված չէ, պլանը կազմողներին իրենց աչքով են տեսել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա