Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:15 24-06-2025

Չեմ կարծում, որ երթևեկությունից կաթված ստացող մարդիկ վերջում օրհնելու են․ Սամվել Հակոբյան

Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն, անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության կանոններում կատարված փոփոխություններից քաղաքացիների դժգոհություններին, վստահեցրեց, որ շուտով կլսենք նաև այն քաղաքացիների օրհնանքները, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից։

«Տրանսպորտից և մեքենաներից օգտվող քաղաքացիների շահերը երբեմն իրար հակասում են։ Չկա քաղաք կամ մայրաքաղաք, որտեղ չկան խցանումներ։ Հասարակական տրանսպորտին և հեծանիվներին հաճախ տրվում է առաջնահերթություն։ Շուտով կլսենք նաև այն քաղաքացիների օրհնանքները, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից»,- ասաց Խաչատրյանը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ։

Հարցին՝ ինչպիսին է նրա վերաբերմունքը Անի Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ, Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ անտրամաբանական խոսքերին չի ցանկանում արձագանքել։

«Չեմ կարծում, որ կան մարդիկ, ովքեր կաթվածահար են լինում քաղաքի երթևեկությունից, վերջում օրհնելու են։ Հիմա դպրոցական և ուսանողական սեզոնը փակ է, բայց սեպտեմբերին այս վիճակն ավելի է ծանրանալու։ Նախ՝ նրանք պրոֆեսիոնալ առումով ռեֆորմ չեն կարողանում անել, որովհետև չկան հաշվարկներ։ Անմիջապես Երևանի քաղաքապետարանի փողոցի վրա կա ակնհայտ խախտում։ Ըստ նոր փոփոխության՝ աջ գծից կարելի է գնալ միայն աջ, վերևում կա նշան, որ կարելի է գնալ միայն ուղիղ, իսկ մեջտեղի գիծը սարքել են ավտոբուսի գիծ, որտեղ կա նաև կանգառ։ Այսինքն՝ այս փաստերը բերում են քաոսի։ Մարդիկ և ավտոբուսները խախտումներ են անում»,- նկատեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս փոփոխությունները, քաղաքի երթևեկությունն ավելի բարվոք վիճակում էր։

«Նորմալ է, որ քաղաքում կան խցանումներ։ Բայց կարգավորման համար պետք է ճիշտ կառավարում և խնդրի լուծում։ Այս սիստեմը չի գործում։ Քաղաքային իշխանությունները նաև ապօրինի թանկացրին կարմիր գծերի վճարը և հիմա Խորենացի ու Ամիրյան փողոցների վրա չկան կարմիր գծեր։ Մարդիկ չեն կարողանում իրենց մեքենաները կայանել։ Ովքեր այդ տարածքում են աշխատում և վճարել են այդ գումարը, հիմա ո՞ւմից հետ պահանջեն այն կամ որտե՞ղ կանգնեցնեն մեքենաները։ Նրանք շատ արագ որոշումներ են կայացնում, և բարեփոխումը, փաստացի, վերածվում է չարեփոխման։ Փորձում են պատրանք ստեղծել, թե աշխատում են»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները