Մամուլ 1 տարի առաջ - 08:27 24-06-2025

Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. Հրապարակ

Երեւանի ավագանու այսօրվա նիստը բազմահարց է լինելու։ Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվելու է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց՝ ասելով, որ այն հունիսի 23-ին՝ Իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցում։ Մինչդեռ Ավագյանը հանձնաժողովի նիստում պարզաբանել է, որ Գալստյանը տնային կալանքի տակ է, չներկայանալն իրենով չէ պայմանավորված։

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին, այժմ էլ, ըստ էության, «Ազգային առաջընթաց»-ը թեմա է գտել եւ ուզում է հին վրեժը լուծել։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում