Մամուլ 1 տարի առաջ - 07:10 24-06-2025

Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ Ռուսաստանը հերթական կոշտ ուղերձն է հղել ՀՀ իշխանություններին։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, արդեն այս տարվա վերջին Հայաստանը և Ռուսաստանը կարող են կորցնել մինչև 6 միլիարդ դոլար, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ուղղակիորեն հարվածում է ռուսական ուղղությամբ ապրանքաշրջանառությանը։ Ավելին, Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է, որ Հայաստանի խորացող եվրաինտեգրացիան կարող է բերել նաև ռուսական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի փակմանը.
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ևս շեշտել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի մի շարք հիմնարար առավելություններ՝ ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, մաքսային արտոնություններ, մրցունակություն, աշխատանքային ու տեխնիկական կարգավորումներ, սանիտարական ու բուսասանիտարական չափանիշներ։
Ըստ էության, նման հայտարարությունները պատահական լինել պարզապես չեն կարող. Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ինքն էր ակնարկել, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ Ու չնայած այդքան հստակ նախազգուշացումներին՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ հաստիքային սատելիտ-արևմտամետները մինչ օրս չեն ներկայացրել, թե ինչ տնտեսական հաշվարկների հիման վրա են պատրաստվում Հայաստանը տանել դեպի Եվրամիություն։
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Փաստացի, Ռուսաստանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու գործնական դաշտերում արդեն կոշտացնում է դիրքորոշումը։ Ամենայն հավանականությամբ, որքան խորանան Հայաստանի եվրոպական նկրտումները, այնքան ծանր ու ցավոտ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում