Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:25 23-06-2025

Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան

Համացանցում տարածվել էր մի լուսանկար, որում երևում է «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանի որդին՝ Վարուժան Ավետիքյանը և օգտատերերը պնդում են, որ նա նախաճաշում է Աննա Հակոբյանի հետ։

Oragir.News-ը կապ հաստատեց Հակոբ Ավետիքյանի հետ՝ հասկանալու, թե որպես ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր՝ ինչպես է վերաբերում դրան, բայց Հակոբ Ավետիքայնը նշեց, որ տեղյակ չէ։

«Տեղյակ չեմ, չեմ էլ տեսել։ Ինչ մի կարևոր բան է։ Չգիտեմ, պեըտք է իր հետ խոսեմ։ Ես չգիտեմ ինչ հանգամանքներում է, ընդհանրապես ձեզնից եմ իմանում»,- ասաց նա։

Սակայն մի փոքր անց Հակոբ Ավետիքյանը զանգահարեց մեզ և նշեց, որ իր որդին չի նախաճաշել Աննա Հակոբյանի հետ։

«Իմ որդին իրավաբան է և մաս է կազմում Հայաստանում ամերիկյան տնտեսական պալատի։ Նիկոլի հետ այնտեղ աշխատանքնային խորհրդակցություն է տեղի ունեցել։ Այնպես որ հեռու մեզնից»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին