Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:53 22-06-2025

Ռուսաստանից եկա, իմ գեղի ջուրը խմեցի ու բուժվեցի. հայրենիքի կանչի մի փոքր պատմություն

1995 թվականին Լոռու մարզի Շամլուղ բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ, ու մինչեւ Ալավերդի քաղաքի կազմում խոշորանալը այն համարվում էր Հայաստանի երկրորդ՝ ամենափոքր ու նաեւ ամենահյուսիսային քաղաքը:

Գտնվում է Լալվար սարի ստորոտում, ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա եւ սահմանակից է Վրաստանին:

Պղնձի հանքերի շահագործման նպատակով դեռ 18-րդ դարում Շամլուղի տարածք են հրավիրվել հույն մասնագետներ, հետո նաեւ ֆրանսիացիներ, ովքեր 1887-1914 թթ. շահագործել են հանքերը:

Շամլուղը նախկինում բազմազգ բնակավայր է եղել, որտեղ կողք կողքի ապրել և աշխատել են 16 ազգության ներկայացուցիչներ՝ հույներ, վրացիներ, ռուսներ և ֆրանսիացիներ:

Շամլուղ բնակավայրի կազմում են չորս թաղամասեր` Բենդիկ, Ցլաքար, Շամլուղ և Վերին Ախթալա: Բոլոր թաղամասերը ՝ բացառությամբ Ցլաքարի քաղաքի, մի քանի կիլոմետր հեռավորություն ունեն, դժվարամատչելի ճանապարհներ ու այսօր գրեթե կիսադատարկ են:

Վերին Ախթալայում ընդամենը մեկ ընտանիք է ապրում, Բենդիկում՝ 12, ու այդ թիվը տարեցտարի պակասում է:

Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր տարիներ առաջ հեռացել ու առանց հայրենի եզերքի ապրել չեն կարողացել: Այդ մարդկանից է Բենդիկի բնակիչ 82-ամյա Յուրա Յանգաբոզովը:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, 11 տարի այնտեղ է ապրել, տուն ունի, սակայն իր կյանքը Բենդիկից բացի՝ ուրիշ ոչ մի տեղում չի պատկերացնում:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում