Ներքին 1 տարի առաջ - 20:17 21-06-2025

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասված է.

Մաս 2

Ներկայի արձանագրումներ և ապագայի ծրագրեր

Ենթադրաբար՝ հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց՝ 2025 թվականի նույն օրը՝ hունիսի 18-ին Հայաստանում, Հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։

Ես և մեր ընտանիքը մեր ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել ենք օգնելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Արվածի ծավալների մասին ուզում եմ առաջին անգամ հակիրճ կերպով խոսել։

Վստահ եմ, որ վերջին տասնյոթ տարիների ընթացքում մենք միայն կրկնապատկել ենք աշխարհասփյուռ հայության ներդրումները հայրենիքում և ստեղծել ենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր Հայրենիքում և վաստակի իր հանապազօրյա հացը, որի մասին միշտ համեստորեն լռել ենք։

Բայց միայն այստեղ հասկացա, որ մեր Հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։

Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։

Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է:

Պայքարելու ենք:

Շարունակելի…

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի