Արտաքին 1 տարի առաջ - 23:58 18-06-2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դեռ ուշ չէ»,- պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, իրանցիները կապ են հաստատում ամերիկացիների հետ։ «Նրանք նույնիսկ առաջարկել են գալ (բանակցությունների) Սպիտակ տուն»,- պնդել է նա։

Այնուամենայնիվ, Թրամփը չի նշել, թե երբ կարող են վերսկսվել Իրանի հետ բանակցությունները։ «Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակվի սա (Իսրայելի և Իրանի միջև ներկայիս ռազմական գործողությունները)»,- ասել է նախագահը։

«Նրանք (իրանցիները) լիովին անպաշտպան են։ Նրանք բացարձակապես չունեն օդային պաշտպանություն։ Մենք լիովին վերահսկում ենք (Իրանի) օդային տարածքը»,- կարծում է Թրամփը։

Նա հրաժարվել է ասել, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանին հարվածելուն։ «Ես կարող է դա չանեմ։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ անելու։ Ես կարող եմ ձեզ ասել հետևյալը. Իրանը մեծ դժվարությունների մեջ է, և նրանք ուզում են բանակցել»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Լրագրողները նրան նաև հարցրել են, թե արդյոք նա վերջնագիր է ուղարկել Թեհրանին։ «Կարելի է այդպես ասել։ Դա կարող է անվանվել վերջնական վերջնագիր»,- ասել Թրամփն՝ առանց մանրամասնելու։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք