Մամուլ 1 տարի առաջ - 07:20 18-06-2025

Շուրջ 50 ՔՊ-ական է ինքնառաջադրվել վարչության անդամ լինելու համար. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության անդամ դառնալու համար պայքարը թեժանում է օր օրի:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շուրջ 50 ՔՊ-ական է ինքնառաջադրվել վարչության անդամ լինելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ վարչության անդամ են ցանկանում դառնալ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը. նրանք բոլորն արդեն ինքնառաջադրվել են: Փաշինյանը որոշել է այս անգամ վարչության կազմը 15-ից 20 դարձնել, ու ՔՊ-ականները բավականին լուրջ մրցակցության մեջ են:
Հիշեցնենք` «Ժողովուրդը» գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության կին պատգամավորները` Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւս ինքնառաջադրվել են: Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում, ու հիմա թեժ պայքար է ընթանում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում