Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:06 17-06-2025

Երկրի անվտանգության հարցերով զբաղվողները երկրի ներսում առաջնահերթ վտանգ ու լարվածություն ստեղծողներն են

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Հայաստանի գլխին կախված են անվտանգային լուրջ մարտահրավերներ, սա ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտակցում են։ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել և իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով խորհուրդ էր տալիս ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն և շարս այլ նախազգուշացումների՝ չայցելել Երևանում Իրանի դեսպանատուն, Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Իրանի առևտրի կենտրոն և Կապույտ մզկիթ այցերից։

Այս համատեքստում ՀՀ քաղաքական ղեկավարությունը շարունակում է տեղեկատվական ու հոգեբանական գրոհը Հայոց Առաքելական եկեղեցու դեմ։ Փաշինյանը չունի որևէ իրավական գործիքակազմ, ուստի կիրառում է հոգեբանական պայքարի մեթոդը, շարունակում կիրառել տգեղ, վիրավորական բառամթերք՝ նյարդեր գրգռելու և Եկեղեցու կողմից պատասխան ստանալու ակնկալիքով։ Ձեռքի հետ էլ շոու ծրագրեր է կազմակերպում։ Նա ամեն գնով փորձում է Եկեղեցուն ներքաշել այլ վտանգավոր խաղի մեջ, որի պատվիրատուն իմ համոզմամբ, Բաքուն է։ Դրա հետ կապված բազմաթիվ փաստեր եմ ներկայացրել։

Արդյունքում Փաշինյանի քայլերը արտաքին դերակատարների աչքում մեծապես վնասում են Հայաստանի ժողովրդավար և քրիստոնեական իմիջին։

Ի վերջո, եկեք համաձայնենք, որ արտաքին վտանգի դեպքում անգամ ամենատգետ իշխանությունը չէր գնա հանրային լարման ճանապարհով, դրա համար էլ ես կրկին հանգում եմ այն մտքին, որ նրանց քայլերի հիմքում բնավ էլ տգիտությունը չէ։ Ցավալի է, բայց փաստ՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ամենից վտանգավորը մեր պետության ու մեզ համար այն է, որ երկրի անվտանգության հարցերով զբաղվողներն ու պատասխանատուները երկրի ներսում առաջնահերթ վտանգ ու լարվածություն ստեղծողներն են»․․․

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
16:25 Ճապոնիան պատրաստվում է խոզի երիկամների փոխպատվաստման փորձարկումների
18:36 Շատ մեծ ապտակ էր իրենց. Բագրատ Սրբազանը` ՄԱԿ-ի փորձագետների կարծիքի մասին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ