Ներքին 1 տարի առաջ - 23:31 16-06-2025

Եկեղեցականները ոգեկոչեցին հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակը

Հունիսի 16-ին Միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռում մեկտեղված Հայաստանի և Սփյուռքի թեմերում ու եկեղեցական կառույցներում սպասավորող Սուրբ Էջմիածնի միաբանները, մինչ համագումարի պաշտոնական մեկնարկը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։

Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո հոգևոր հայրերը կատարեցին նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այնուհետև եկեղեցականները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն`իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։

Միաբանական համագումարի մասնակիցները այցելեցին նաև Կոմիտասի անվան պանթեոն իրենց հարգանքի տուրքը մատուցելու Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Միաբանները Հայ Եկեղեցու մեծանուն վարդապետի շիրիմին կատարեցին հոգեհանգստյան կարգ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող