Ներքին 1 տարի առաջ - 13:39 15-06-2025

Երևան-Սևան ավտոճանապարհին Mitsubishi-ն հայտնվել է ձորակում․ վարորդը և ուղևորը, ովքեր ամուսիններ են, հոսպիտալացվել են․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 75 կմ հատվածում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորը Վրաստանի քաղաքացիներ են և ամուսիններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով