Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:10 14-06-2025

Աբովյանի «Սիրիուս» գործարանի արհեստանոցում աշխատակցի ոտքը մնացել է հաստոցի սռնիներում. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում և շնորհիվ Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների ու փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարների օպերատիվ աշխատանքի՝ քաղաքացու կյանքը հնարավոր է եղել փրկել:

Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է և նա չի կարողանում տեղաշարժվել:

Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գորածարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներ էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց