Մամուլ 11 ամիս առաջ - 07:15 14-06-2025

Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգեւոր հաղորդումները եթերից հանելունն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ Եկեղեցին սպառնալիք է իշխանության համար, նորություն չէ, սակայն պարզվում է, որ հոգեւոր հաղորդումներն էլ են դարձել սպառնալիք. այ սա նորություն էր, այն էլ Հանրային Ռադիոյի դեպքում։
Բանն այն է, որ Բաքվի ժամացույցը Հայաստանի Հանրային ռադիո բերած նոր տնօրեն Արմեն Քոլոյանը, ըստ համացանցում տարածված տեղեկության, նոր որոշում է կայացրել. համացանցային նյութն ուներ հետեւյալ բովանդակությունը. «Հանրային Ռադիոյի տնօրեն Քոլոյան Արմենը չի խրատվում, շեֆից երեւի նոր հանձնարարություն է ստացել։ Հիմա էլ որոշել է հոգեւոր-եկեղեցական հաղորդումները փակել։ Մայր Աթոռը, նույնպես, Հանրայինով հոգեւոր ծրագրեր ունի, եւ կարծում եմ՝ ամեն բան կանի այս քծնող անձը, որ այդ հաղորդումները փակելու կնքահայրը դառնա»։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արմեն Քոլոյանի հետ, ով իրեն հատուկ քամահրանքով փորձում էր ամեն կերպ խույս տալ հարցի պատասխանից՝ հորդորելով գնալ եւ ստուգել մեր աղբյուրների հավաստիությունը։

Նույնիսկ օրինակ բերեց. «Եթե մեկնումեկը «Ֆեյսբուք»-ում գրի, որ Արմեն Քոլոյանը ոչ թե «Ռեալ»-ի, այլ «Բարսելոնայի» երկրպագուն է, ես պիտի դրա շուրջ բացատրություն տա՞մ», – ասաց Քոլոյանն ու հավելեց՝ ես ձեզ պիտի բացատրությո՞ւն տամ։

Գաղտնիք չէ, որ Քոլոյանի նշանակումից հետո Հանրային ռադիոն դարձել է ոչ թե հանրության, այլ իշխանության շահերը սպասարկողը։ Հենց այս պահին էլ, երբ հարձակման հրաման է հնչել ուղղված եկեղեցուն, ճիշտ «պահն» են համարել չեզոքացնել նաեւ հոգեւոր հաղորդումները, ինչպես որոշ ժամանակ առաջ «Շողակաթ» հեռուստաընկերությունն էին փորձում չեզոքացնել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները դարձել են իշխանական բուրգի ուղղորդիչ լոկոմոտիվ՝ տարածվելով անգամ հանրային տիրույթում»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ