Ներքին 1 տարի առաջ - 15:35 13-06-2025

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում ելույթ է ունեցել՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև։

«Մեր խորհրդարանը վերջերս ընդունեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք մեր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չենք դրել, քանի որ վարում ենք հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականություն։ Եվ դա մեր ռազմավարությունն է»,- ասել է վարչապետը։ Միաժամանակ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը, ասելով. «Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք»:

Ըստ նրա, «Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Նախորդ տարի մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայաության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա մեր առջև խնդիր չենք դրել վերջ դնելու Հայաստանում ռուսական զորքի ներկայությանը ։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին, ընդգծելով, որ հիմա ժամանակն է՝ ստորագրելու փաստաթուղթը։

«Մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց