Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:40 20-01-2025

Խնդիր ունե՞ք էս մակետի հետ, գնացեք ձեր Լևոն Մկրտչյանին հարցրեք՝ էս քարտեզն ինչու է դասագրքերում դրել

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարեց. «Պարո՛ն Մինասյան, այնքան զարմացած եք հարցնում պարոն Սիմոնյանին՝ որտեղի՞ց այս մակետը, ինչի՞ հիման վրա: Գնացեք ձեր կուսակից Լևոն Մկրտչյանին հարցրեք: Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ նա կրթության և գիտության նախարար էր:

Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ այս քարտեզը՝ որպես ՀՀ, մեջն էլ գրած, որ Հայաստանի տարածքը 29.743 կմ քառակուսի է: Խնդի՞ր ունեք այս մակետի հետ, գնացեք Լևոն Մկրտչյանին հարցրեք՝ ինչի ես սխալ քարտեզ դրել դասագրքերում, ինչո՞ւ ես պղծել մեր մանուկներին և աշակերտներին: Ինչ է նշանակում՝ ինչի՞ է Սևանը դատարկ: Ի՞նչ եք ակնարկում՝ որ Սևանը հանձնե՞լ ենք: Պարզ չի՞, որ դատարկ է, որովհետև այսպես ընդգծվում է, որ սա մեծ լիճ է: Ո՞րն է խնդիրը: Սա Հայաստանի քարտե՞զն է, այո՞, թե՞ ոչ»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի