Հունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն:
Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին:
Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: