Սպորտ 2 տարի առաջ - 16:07 04-09-2023

Հայ 14 ծանրորդներ մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կմասնակցեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:

Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:

Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց թիմի կազմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը: 55 կգ քաշային կարգում նրանց մրցելույթը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, մեկնարկը՝ ժամը 20:00-ին:

Տղամարդկանց թիմի կազմում սեպտեմբերի 7-ին պայքարի դուրս կգա 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Այս քաշային կարգում մրցելույթների մեկնարկը ևս նախատեսված է ժամը 20:00-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը՝

Սեպտեմբերի 11՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ, մեկնարկը՝ 17:30), Անդրանիկ Կարապետյան (89 կգ, մեկնարկը՝ 20:00),

Սեպտեմբերի 13՝ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ, ժամը՝ 17:30),

Սեպտեմբերի 14՝ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան (102 կգ, ժամը՝ 20:00),

Սեպտեմբերի 15՝ Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ, ժամը՝ 12:30), Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան (87 կգ, ժամը՝ 20:00),

Սեպտեմբերի 17՝ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (+109 կգ, ժամը՝ 17:30):

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից